Գանձակի անկարգությունների ևս մեկ մասնակից է սպանվել Ադրբեջանում

Սամեդովը թաքնվել է Սամուխ քաղաքում։ Ձերբակալման ընթացքում նա զինված դիմադրություն է ցուցաբերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Ադրբեջանում սպանվել է երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գանձակի զանգվածային անկարգությունների ևս մեկ մասնակցի։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն` սպանված Սամեդով Ֆուադ Տոֆիգ օղլուին «ծայրահեղ կրոնական ուղղվածություն ունեցող խմբի ակտիվ անդամ» էր։ Այդ խումբը փորձել էր խախտել հասարակական կարգը Գանձակում հուլիսի 10-ին։

Գանձակի անկարգություններից հետո Ադրբեջանում շարունակվում են ձերբակալությունները

Նշվում է, որ հուլիսի 28-ին Պետական անվտանգության ծառայության անցկացրած հատուկ միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Սամեդովը թաքնվում է Սամուխ քաղաքում։

Սամեդովի ձերբակալման հատուկ գործողության ժամանակ նա զինված դիմադրություն է ցեւցաբերել ու ոչնչացվել է պատասխան կրակով։ Դեպքի վայրում «Մակարով» ատրճանակ է հայտնաբերվել։

Ավելի վաղ ոչնչացվել էր Գանձնակի գործադիր իշխանության ղեկավար Էլմար Վելիևի մահափորձի կազմակերպիչը։ Հայտնում են, որ Սարհանի Աղա Հուսեյն օղլուն 2016-ին մարտական պատրաստվածություն է անցել Սիրիայի տարածքում զինված միավորումների կազմում, պարբերաբար Իրան է գնացել։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Գանձակում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում, որոնք, ինչպես ենթադրում են ադրբեջանական իրավապահները, կազմակերպել է 150-200 հոգուց բաղկացած կրոնական ծայրահեղականների խումբը, խռովարարները սպանել էին ոստիկանության երկու սպայի։