Դատարանը կալանքի որոշում կայացրեց. Քոչարյանը մեկուսարանում է

Ինչքա՞ն կմնա Քոչարյանը փակի տակ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցով նախաքննական մարմնի միջնորդության վերաբերյալ  դատարանը հրապարակեց վճիռը:

Շարմազանով. «Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ թուրքից չի փախել պատերազմի ժամանակ»

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը տեղեկացրեց, որ Դատարանը կայացրել է կալանավորման որոշում: Այս պահի դրությամբ, ըստ կարգի, Ռոբերտ Քոչարյանը երկու ամիս կլինի մեկուսարանում: ՀՀ երկրորդ նախագահը, դատարանի վճիռը լսելուց հետո, ոչ մի հայտարարություն չի արել:

Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ վաղը ժամը 12:00-ին հրավիրված ասուլիսում իր գործընկերների հետ ավելի շատ մանրամասներ կներկայացնի:

Հիշեցնենք, որ հուլիսի 26–ին ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կանչվել էր հարցաքննության Մարտի 1–ի գործով որպես վկա։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խափանման միջոցը կլինի այլընտրանքային

Հարցաքննությունից հետո Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: