Հրաժեշտ զենքին. նախկին զինծառայողից «խլեցին» այն

Golf-ի բեռնախցիկում հայտնաբերվել է հափշտակված ինքնաձիգը
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Ռազմական ոստիկանությունը բացահայտել է ինքնաձիգի հափշտակության դեպք:

Կառույցի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումները հերթական արդյունքն են տվել:

Գործողությունն իրականացվել է հուլիսի 28-ին, ժամը 00.30-ի սահմաններում՝ Արմավիրի Նորապատ գյուղի սկզբնամասում:

Найденный автомат в багажнике автомобиля

«Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի մեքենայի բեռնախցիկում, որում եղել են N զորամասի երկու նախկին ժամկետային զինծառայողներ,  հայտնաբերվել է հափշտակված ինքնաձիգը։ Հարուցվել է քրեական գործ, զինծառայող Հ.Բ.-ն ձերբակալվել է։ Կատարվում է քննություն։

«Զինյալները» բերման են ենթարկվել ռազմական ոստիկանություն։