Փլեյբոյ Դեն Բիլզերյանը և գեղեցկուհիները զվարճանում են անակոնդայի հետ. լուսանկար

Պոկերի և սոցցանցերի աստղ, սիրված «չարագործ» Դեն Բիլզերյանը հրապարակել է հերթական լուսանկարը, որում նա շրջապատված է գեղեցկությամբ. լուսանկարում յոթ եվաներ են և նրանց մեղքի դրդողը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Ամերիկահայ միլիոնատեր, պոկերի աստղ Դեն Բիլզերյանը լուսանկար է հրապարկել Instagram-ում։ Լուսանկարում նա լողազգեստներով յոթ աղջիկների հետ փորձում է պահել հսկայական օձին։

«Սա մեծ օձ է», — գրել է նա լուսանկարի տակ։

Լուսանկարը մեկ օրում հավաքել է ավելի քան 800 հազար «լայք»։ Դատելով մեկնաբանություններից՝ օգտատերերին դուր են եկել ինչպես աղջիկները, այնպես էլ՝ ֆեմինի-սնեյք ժանրում լուսանկարվելու Դենի գաղափարը։

 

Կանանց, ալկոհոլիլ, զենքի, մարիխուանայի և էքստրեմալ մարզաձևերի մոլի սիրահար, 37-ամյա Դեն Բիլզերյանը միշտ սոցցանցերի օգտատերերի ուշադրության կենտրոնում է. նա Instagram-ում ունի ավելի քան 23,5 միլիոն հետևորդ, իսկ Twitter-ում՝ 1,47 միլիոն։