Մատներդ էլ հետը կուտես․ լիտվացիները պաշտում են հայկական խորովածը

Հայկական խոհանոցն այնքան է դուր եկել լիտվացիներին, որ Վիլնյուսում Գառնիկ Ղազարյանի հաստատությունը կուլտային է դարձել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Գառնիկ Ղազարյանի հաստատությունը, որը համարվում է Վիլնյուսի ամենալավ ռեստորաններից մեկը, երբեք չի հիասթափեցնում իր այցելուներին։ Այդ մասին գրում է Delfi պարբերականը։

Անգամ ձմերուկով աղցանի մեջ. ինչպես է հայը աշխարհին «կախվածության» մեջ գցել սև խավիարից

«Լսելով հայկական խորովածի մասին, որը հայտնի է իր անկրկնելի համով, ակամայից ախորժակդ բացվում է», — ասվում է հոդվածում։

Քանի անգամ էլ Վիլնյուսի բնակիչները հյուր գնան Ղազարյանին, նրանք երբեք քաղցած կամ դժգոհ չեն հեռանում։ Հրապարակման համաձայն, հենց այդ ռեստորանում են խոհարարները յուրահատուկ սիրով մոտենում ճաշատեսակներ պատրաստելուն։

«Մսի, համեմունքների ճիշտ ընտրությունը, համապատասխան ջերմաստիճանը և հոգին, այլ կերպ ասած՝ համեղ պատրաստելու անկեղծ ցանկությունը», — ռեստորանի դրական կողմերն է թվարկում պարբերականը։

Չնայած մսային ճաշատեսակների առատությանը և մսի մեծ ընտրությանը՝ լիտվացիներն ամենից հաճախ նախընտրում են խոզի մսի խորոված։ Թեև պարբերականը նշում է, որ անհրաժեշտ է փորձել ռեստորանի ճաշացանկի յուրաքանչյուր կետը՝ հայկական խոհանոցի ամբողջ գեղեցկությունը հասկանալու համար։