Դպրոցի տնօրենը 3 տարում 2.3 մլն դրամ է հափշտակել

Քննչական կոմիտեն պետական միջոցների յուրացման հերթական դեպքն է բացահայտել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն 2 մլն դրամը գերազանցող  չարաշահումներ է բացահայտել Արարատի մարզի Այնթապ գյուղի միջնակարգ դպրոցում։ Հայտնում է Քննչական կոմիտեն։

Դատավորը վրաերթի է ենթարկել 40 ամյա քաղաքացու

Քննիչների հայտնաբերած չարաշահումները տեղի են ունեցել 2014-2017 թթ.–ին։ Դպրոցի տնօրինությունը կեղծ փաստաթղթերի, պաշտոնեական դիրքը չարաշահելու միջոցով պետությանը պատճառել է 2 355 768 դրամի վնաս։

Մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին, տնտեսվարին և Նոր Խարբերդի մի բնակչի։

Հաղորդագրության համաձայն, նրանք  ընդունել են առաջադրված մեղադրանքները և ցուցմունք տվել դեպքի վերաբերյալ։

Նախաքննության ընթացքում դպրոցի տնօրենն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը. 2.3 մլն դրամը։