Պուտինն ասել է` երբ ռեստորան կգնա Էրդողանի հետ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները միասին ռեստորան գնալու մասին կատակներ են փոխարինել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ կատակել է, որ նրա հետ ռեստորան կգնա այն ժամանակ, երբ սկսվեն ռուսական մսի առաքումները Թուրքիա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Պուտինը Թրամփին ռադիոհաղորդիչով գնդակ է նվիրել

Յոհանեսբուրգում, ԲՌԻԿՍ-ի գագաթնաժողովում Էրդողանը նշել է, որ Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները դրական զարգացում ունեն բոլոր ուղղություններով։ Բայց նրանց փոխգործակցությունը նախանձ է առաջացնում մյուս անձանց մոտ։

Պուտինն իր հերթին Թուրքիայի նախագահին հիշեցրել է ռեստորան հրավիրելու մասին։

— Դուք խոստացել եք ինձ ռեստորան հրավիրել, — ասել է Պուտինը։

Էրդողանն ի պատասխան մեկ անգամ էլ է հրավիրել Ռուսաստանի նախագահին։

— Մենք պայմանավորվել ենք, որ երբ մսամթերքը մտնի շուկա, երբ ռեստորանում լինեն մեր մսային ճաշատեսակները, այդ ժամանակ էլ կճաշենք, — հումորով ասել է Պուտինը։

— Ես հաճույքով կսպասեմ ձեզ, — պատասխանել է Էրդողանը։