«Սանկտ Պետերբուրգը Ռուսաստանի հայերի կյանքում առանձնահատուկ նշանակություն ունի». Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էրմիտաժի գլխավոր տնօրենի հետ հանդիպման ժամանակ պատմել է` ինչ նշանակություն ունեն Երևանի համար հայ–ռուսական հարաբերությունները։
Sputnik

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 27 հուլիսի — Sputnik. Հայաստանի գործող իշխանությունների համար կարևոր է զարգացնել ու խորացնել հայ–ռուսական հարաբերությունները։ Այս մասին  Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Премьер-министр Армении Никол Пашинян встретился с российскими деятелями культуры (27 июля 2018). Санкт-Петербург

Ողջույնի խոսքում Էրմիտաժի տնօրենը պատմեց աշխարհի լավագույն թանգարաններից մեկի ու անկախ Հայաստանի հրաբերությունների կայացման մասին։ Նրա խոսքով` Էրմիտաժին հայ սրբերի մասունքներ են փոխանցել, աշխատակիցները այլ եկեղեցիներին ներկայացրել են դրանք որպես լավ պահպանված մասունքների օրինակ։ Պիոտրովսկին վստահություն հայտնեց, որ Էրմիտաժի ու Հայաստանի ղեկավարության հարաբերությունները կզարգանան։

Հայաստանի գործադիրի ղեկավարն իր հերթին նշեց, որ իր համար մեծ պատիվ է գտնվել մշակույթի անվանի գործիչների շրջպատում ու ընգդծեց, որ Հայաստանում ջերմ են վերաբերվում Էրմիտաժին ու անձամբ Պիոտրովսկուն (Պիոտրովսկու հայրը` անվանի հնգագետ Բորիս Պիոտրովսկին տարիներ շարունակ Հայաստանում է աշխատել)։

Միխայիլ Պիոտրովսկի. «Հայրս սիրում էր նարդի խաղալ Երևանի տան բակում»

«Մեր երկրների հարաբերությունները միշտ էլ սերտ են եղել։ Դրանք հիմնվում են հարուստ մշակութային կապերի, հայ ու ռուս մշակութային գործիչների հարաբերությունների վրա», – ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ դրանք ոչ միայն մասնագիտական, այլև անձնական կապեր են։ Վարչապետն ասաց նաև,  որ Սանկտ Պետերբուրգը առանձնահատուկ դերակատարություն ունի Ռուսաստանի հայերի կյանքում։ Այդ քաղաքում բազում անվանի հայեր են ապրել։

Փաշինյանն անդրադարձավ Հայաստանում վերջերս տեղի ունեցած իրադարձություններին, նշելով, որ դրանց հետևում ոչ մի աշխարհաքաղաքական դավադրություն չկա։

«Բազում փորձագետներ, քաղաքագետներ հայ–ռուսական հարաբերությունների ապագայի հետ կապված մեծ մտավախություններ ունեին։ Ուզում եմ վստահեցնել Ձեզ, որ մեր հարաբերություններին ոչինչ չի սպառնում, քանի որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հետևում ոչ մի աշխարհաքաղաքական դավադրություն չկա, ու այն արտաքին քաղաքական օրակարգ չի ունեցել»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը ծաղկեպսակ է խոնարհել Սանկտ Պետերբուրգում Կոմիտասին հուշարձանի մոտ։