Յուրի Խաչատուրովը չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հատուկ քննչական ծառայությունում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը չի ընդունում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը։ Այս մասին նա ասաց լրագրողներին։

ՀԱՊԿ–ում մեկնաբանել են Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքը

Խաչատուրովն այս պահին Հատուկ քննչական ծառայության շենքում է։

Նա իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ բարձրացավ երկրորդ հարկ, որտեղ նիստերի դահլիճն է։

Նշենք, որ ՀՔԾ-ն այսօր հայտարարություն էր տարածել ` նշելով, որ հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: