Քանի՞ օր +41 աստիճանը «կվայելեն» երևանցիներն ու մարզերի բնակիչները. եղանակի տեսություն

Օդերևութաբանների ներկայացրած կանխատեսումների համաձայն` շոգն առաջիկա օրերին չի լքի Հայաստանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Հայաստանի ամբողջ տարածքում 4 օր շարունակ տեղումներ չեն լինի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

«Հուլիսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշված ժամանակահատվածում 41 աստիճան տաքություն կգրանցվի Արագածոտնի նախալեռներում, Արմավիրում, Վայոց Ձորի նախալեռներում և Սյունիքի հովիտներում։
Երևանում նույնպես առաջիկա օրերին անձրև չի տեղա։

Հուլիսի 27-31-ը մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 39-41 աստիճան տաքություն։