Սերժ Սարգսյանի խնամին ազատվել է աշխատանքից

Առողջապահության նախարարության հրապարակած փաստերից հետո հիվանդանոցի տնօրենն ազատվել է աշխատանքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բժշկական կենտրոնի տնօրենն ազատվել է աշխատանքից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ստուգումներ են. հայտնաբերվել են խախտումներ

Նրա գրառման համաձայն` Մինասյանն աշխատանքից ազատվել է «հաշվի առնելով ՀՀ ԱՆ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների ահռելի ծավալը և դրանց մինչ օրս կրկնվող բնույթը»։

«Նոր տնօրենի մրցույթը տեղի կունենա օրենքով սահմանված կարգով, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,– գրում է նախարարը։

Հիշեցնենք` նախարարությունն այսօր հրապարակել էր Արա Մինասյանի ղեկավարած հիվանդանոցում կատարված ուսումնասիրությունների արդյունքները, որոնց համաձայն` 2016-2018թթ. ընթացքում բնակչությանը պետական պատվերի շրջանակներում մատուցված բժշկական օգնության մասով բժշկական կենտրոնը պետական բյուջեին հասցրել է 545 մլն դրամի վնաս։

Բացահայտված փաստերն ուղարկվել են դատախազություն՝ անհրաժեշտության դեպքում քրեական գործ հարուցելու համար։