Ամաչկոտ աղջնակը ցնցել է բոլորին America's Got Talent ծրագրի ժամանակ

Բրիտանացի դպրոցական աղջկա ցնցող ելույթը համացանցում մեծ տարածում է ստանում։ America's Got Talent շոուի հաղորդավարուհի, ամերիկացի թոփ մոդել Թայրա Բենքսի էջում տեղադրված տեսանյութն արդեն հիսուն միլիոն դիտում ունի։
Sputnik

Տասներեքամյա Քորթնի Հադվինը Մեծ Բրիտանիայից America's Got Talent շոուում անսովոր համար է ներկայացրել։

Բեմ դուրս գալուց դպրոցականը հուզվում ու ամաչում էր` ժյուրիի հարցերին պատասխանելիս։ Իսկ երբ երաժշտությունը հնչեց, աղջիկը կերպարանափոխվեց ու իսկական ռոք աստղի վերածվեց։

Ե՛վ ժյուրիի անդամները, և՛ հանդիսատեսը Քորթնիի հոտնկայս էին ծափահարում։