Մարգարիտա Առաքելյանը 75 կգ քաշային կարգում դարձել է Եվրոպայի չեմպիոն

Միլանում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 և 17 տարեկանների առաջնությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Հայաստանի հավաքականը ներկայացնող 15-ամյա Մարգարիտա Առաքելյանը 75 կգ քաշային կարգում դարձել է չեմպիոն:

Տոկիոյի օլիմպիադայում Հայաստանի ծանրորդների թիվը կարող է սահմանափակվել. IWF–ի նոր կանոնը

Այս մասին տեղեկացնում է armsport.am կայքը:

Պոկում վարժության ժամանակ հայ ծանրորդուհիներ բարձրացրել է 69 և 72 կգ, իսկ հրումի ժամանակ` 82, 87, 90 կիլոգրամները և երկամարտի 162 կգ-ով նվաճել է չեմպիոնի տիտղոսը:

Թիմային պայքարում լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու դեպքում Հայաստանի աղջիկների հավաքականը Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր կնվաճի: