Ucom-ի քարտեր, մեկ-երկու բջջային հեռախոս և կնիք. հաղթական ներխուժման գծուծ ավարը

Ձախողակները թիրախավորել էին Նոր Գեղիի «Հայփոստի» գրասենյակի չհրկիզվող պահարանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Երևանի բնակիչ 65-ամյա Համլետ Մխիթարյանը Ոստիկանության Նաիրիի բաժին հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Նոր Գեղիի «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքի դուռը, ներս մտել շենք և այնտեղից գողացել չհրկիզվող պահարանը։

Երևանի կենտրոնում գողություն կատարողը կին է. տեսանյութ

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև՝ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները։

Ըստ նախնական տվյալների՝ չհրկիզվող պահարանում եղել են Ucom բջջային կապի օպերատորի քարտեր, ID քարտ կարդացող սարք, մի քանի բջջային հեռախոսներ և 1 կնիք։ Ոստիկանության ահազանգած Մխիթարյանը աշխատում է որպես «Հայփոստ» ՓԲԸ «Մեր Երևան» մասնաճյուղի անվտանգության պատասխանատու։ Իսկ կատարվածի մասին Նաիրիի Ոստիկանությանը հուլիսի 25-ին  հայտարարություն տվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի Նոր Գեղիի փոստային բաժանմունքի ավագ օպերատորը։