Բանկի աշխատակիցը կալանավորվել է. գյուղապետները, տնօրենները, բժիշկները փող են փնտրում

Արարատի մարզում ամփոփել են կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ընթացքը. մեկը կալանավորվել է, մյուսները փող են մուծում բյուջե։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Արարատի մարզում 2018թ-ի առաջին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների փաստերով 11 քրեական գործ է հարուցվել` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4-ի փոխարեն։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Արարատում որոշել են գտնել 10 տարի առաջ կատարված սպանությունների մեղավորներին

Բանկային համակարգի աշխատակցին անձի մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է։

Կոռուպցիոն բնույթի մ շարք հանցագործությունների դեպքեր էլ արձանագրվել են մարզի դպրոցներում, համայնքապետարաններում, բժշկափորձագիտական հիմնարկի մարզային ստորաբաժանումում համայնքային պոլիկլինիկաներում ու սոցիալական ծառայության տարածքային գործակալությունում:

Կոռուպցիոն հանցագործությունների մեջ ներգրավված բոլոր անձանց տրվել են պետությանը պատճառված վնասները պետբյուջե վերականգնելու նախազգուշացումներ:

Այս պահին արդեն իսկ պետական բյուջե է վճարվել 8.723.734 դրամ: