Երևանում տեղի ունեցած պայթյունի հետքերով. ի՞նչ վիճակում են տուժածները

Բժիշկներն առայժմ չեն կարող հստակ ասել` ինչպես կանցնի բուժման ընթացքը, վիրավորներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Երևանի Արտաշիսյան փողոցում տեղի ունեցած պայթյունից հետո «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված 28 տարեկան Ս.Ա.-ն տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին բուժկենտրոնից։

Երևանում պայթյուն է տեղի ունեցել

Պայթյունը տեղի է ունեցել այսօր առավոտյան։

Բժիշկները հայտնեցին, որ տուժածը ծանր վիճակում է։

«Սուրբ Աստվածամայր տեղափոխված մյուս տուժածը նույնպես կտեղափոխվի Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն։

«Էրեբունի» բուժկենտրոն տեղափոխված երրորդ տուժածը վերակենդանացման բաժանմունքում է։ Նրա վիճակը կայուն է, ինքնուրույն է շնչում, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին բուժկենտրոնից։

Նշենք, որ պայթյունից շենքի պատերը մասամբ փլվել են, սակայն շենքի ամբողջական փլուզման վտանգ չկա։

Հայտնի է, որ բոլոր տուժածներն ապակու արտադրամասի աշխատակիցներ են։