«Իսկ ո՞ւր է «ուռա՜»»–ն. Փաշինյանի զարմանքն ու զինվորների արձագանքը

ՀՀ ՊՆ համալիրում այսօր ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին նվիրված ցերեկույթին մասնակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Sputnik

Նա շնորհավորեց շրջանավարտներին, ապա գոչեց՝ ուռա՜։ Զինծառայողները, սակայն, չընկալեցին, որ պետք է նույն կերպ արձագանքեն վարչապետին։ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ կրկնել իր «ուռա»-ն, ինչից հետո զորքը ողջունեց նրան նույն գոչյունով։