Երևանում թալանել են Վերաքննիչ դատարանի դատավորի տունը

Նախնական տեղեկություններով գողացել են ոսկյա և արծաթյա զարդեր, որոնք մի քանի միլիոն դրամի արժողություն ունեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Երևանում բնակակարն են թալանել։ Գողոնը թանկարժեք զարդեր են։

Երևանի կենտրոնում գողություն կատարողը կին է. տեսանյութ

Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից։ «Երեկ՝ հուլիսի 23-ին, ժամը 22։30-ի սահմաններում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի բնակիչը ահազանգել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 08։30-ից մինչև 21։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր տան դռան փականը բացելու միջոցով ներս են մտել տուն և այնտեղից գողացել ոսկյա և արծաթյա զարդեր»,–ասացին մեզ հետ զրույցում։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է 37-ամյա Սերգեյ Մարաբյանին, ով աշխատում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում։ Գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ։ Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։