«Ազգովի բարձրանանք և բարձրացնենք». «թավշյայի» նպատակի հակիրճ նկարագիրն ըստ Փաշինյանի

Նիկոլ Փաշինյանը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է եղել Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառմանը:
Sputnik

Վարչապետը ՀՄԸՄ-ի բոլոր անդամներին ջերմորեն շնորհավորել է 100-ամյա հոբելյանի առթիվ: Նա խորհրդանշական է համարել, որ հոբելյանական միջոցառումը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում կայացած դրամատիկ քաղաքական իրադարձությունների ժամանակաշրջանում:

«Թավշյա, ժողովրդական հեղափոխությունն ըստ էության կյանքի է կոչել Հոմենեթմենի կարգախոսը՝ բարձրացիր և բարձրացրու»,-Հայաստանում ծավալվող իրադարձությունները նկարագրել է Փաշինյանը:

«Ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում. խեղճացած, կռացած քաղաքացին վեր կացավ, բարձրացավ և բարձրացրեց իր հայրենիքը, իր հայրենիքի անունը, իր կարգավիճակը սեփական հայրենիքում և այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին ամուր կանգնած է իր ոտքերի վրա՝ ուղիղ ողնաշարով և հպարտ հայացքով»,-ասել է նա:

Տեղի ունեցածը նա «շատ կարևոր ձեռքբերում է» անվանել, բայց շեշտել, որ սա ամենը չէ, ինչին ժողովուրդն ուզում է հասնել:

Վարչապետի ամբողջ ելույթը դիտեք տեսանյութում: