Ապշելու եք այն նյութերից, որ ներկայացնելու ենք. Սանասարյանը՝ նոր բացահայտումների մասին

Դավիթ Սանասարյանը հրաժարական չի տա: Այս մասին նա հայտարարել է ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. 10 օր է, ինչ սկսել ենք, բայց արդեն կան բացահայտումներ. միլիոնների գողության մասին է խոսքը։ Այս մասին ֆեյսբուքյան խոստացված ուղիղ հեռարձակման ժամանակ ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։

Վերջին 2 ամսում կատարված բացահայտումները. որքա՞ն վնաս է հասցվել պետությանը

«Արդեն մի գործերով դիմել ենք Դատախազություն, հաջորդները նույնպես պատրաստ են, միլիոնների գողության մասին է խոսքը։ Բայց քանի դեռ չենք ներկայացրել Դատախազությանը, չեմ ուզում շտապել ու մանրամասներ ներկայացնել: վստահեցնում եմ, որ ապշելու եք այն նյութերից, որ առաջիկայում ներկայացնելու ենք»,-նշեց Սանասարյանը:

Անդրադառնալով իր հրաժարականի մասին տարածված լուրերին՝ Դավիթ Սանասարյանն ասաց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: