Նմանը չունեցող զենք․ Ռուսաստանը փորձարկել է նոր հակահրթիռները․ տեսանյութ

Ռուսաստանի ՊՆ-ը հրապարակել է Ղազախստանի Սարի Շագան զորավարժարանում հակահրթիռային պաշտպանության համակարգի կատարելագործված հակահրթիռի գործարկման տեսանյութը։
Sputnik

Փորձարկումներն անցկացրել է Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի հակահրթռիային պաշտպանության զորքերի մարտական հաշվարկը։ Կադրերում երևում է, թե ինչպես են հակահրթիռը մոտեցնում գործարկման տեղին և տեղադրում։ Այնուհետև ցուցադրում են հրթիռի գործարկումը, դրա թռիչքը թիրախի մոտ և հարվածը։

ՊՆ-ում ասել են, որ նորագույն մշակման փորձարկումները հաջող են անցել։ Գերատեսչությունում նշել են, որ ռուսական այս զենքն աշխարհում նմանը չունի։

ՀՀՊ համակարգի գլխավոր նպատակը Ռուսաստանի տարածքն օդային-տիեզերական հարձակման միջոցների հարվածներից պաշտպանելն է, ինչպես նաև հրթիռային հարվածների մասին նախազգուշացնելը։