Ոստիկանները ձերբակալեցին «օրենքով գող» Քոնչոյին. տեսանյութ

Կասկածել են, որ նա թմրանյութեր է պահում։ Կասկածները հաստատվել են։
Sputnik

Հուլիսի լույս 20-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 30-ի սահմանում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Արշակունյաց պողոտայում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել «Քոնչո» մականվամբ Նորայր Փիլոյանին։

Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ 39-ամյա Փիլոյանի խուզարկությամբ հայտնաբերվեցին և առգրավվեցին ափիոնի նմանվող զանգված ու գաղտնի փականով դանակ։

Ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Նորայր Փիլոյանը ձերբակալվել է։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։