Միլիարդատեր հայի որդին զվարճանում է ռուս աստղի հետ

Նատալյա Ռուդովան Instagram–ում տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել Սարգիսով կրտսերի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Հայկական ծագումով ռուսաստանցի միլիարդատեր, «Ռեսո Գարանտիա» ընկերության ղեկավար Սերգեյ Սարգիսովի որդին` 19–ամյա Սերգեյը, զվարճանում է 35–ամյա դերասանուհի Նատալյա Ռուդովայի հետ։

 

Հայտնի ռուս դերասանուհին Սարգիսով կրտսերի հետ լուսանկար է հրապարակել իր Instagram–ում։ Մեկ օրում լուսանկարը հավաքել է մոտ 70 հազար լայք։

Դեն Բիլզերյան. «Փողերը երբեք չեն քնում»

«Հիանալի համերգ էր։ Շնորհակալություն Ջեյ Զիին և Բեյոնսեին հիասքանչ շոուի համար», – գրել է Ռուդովան համերգից հրապարակած տեսանյութի տակ։ Այն դիտել է ավելի քան կես միլիոն մարդ։

Համացանցում պարբերաբար հայտնվում են Սարգիսով կրտսերի լուսանկարները հայտնի մարդկանց հետ։ Նա շարունակում է սովորել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում և աշխատում է հոր ընկերությունում, որի կարողությունը գնահատվում է 750 միլիոն դոլար։