Խոշոր հրդեհ Երևանում. դեպքի վայրում է նաև նախարարը

Հայտարարվել է հրդեհի բարդության 2 կանչ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Հուլիսի 20-ին, ժամը 14:36-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասում այրվում են խոտածածկ տարածք և տնակներ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև «Սանիթեք» ՍՊԸ-ի 3 ջրատար:

Դեպքի վայրում են գտնվում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը և Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը:

Հայտարարվել է հրդեհի բարդության 2 կանչ:

Sputnik Արմենիային ԱԻՆ-ից հայտնեցին, որ հրդեհի մրաման աշխատանքները դեռ շարունակվում են։