Սերժ Սարգսյանի թիկնազորի պետն ազատ կարձակվի 1 միլիարդ դրամ գրավի դիմաց

Ղազարյանը բողոքարկել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել 1 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ արձակել Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեցին Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից։

Եթե դատարանը որոշել է, ապա մարդը մեղավոր է, եթե նույնիսկ երեխաներիս քավորն է. Շարմազանով

Այս պահին Ղազարյանը դեռևս կալանքի տակ է՝ մինչև գրավի վճարումը:

Ղազարյանը ձերբակալվել է հունիսի 25-ին՝ ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կասկածանքով:

Երեկ նրա նկատմամբ մեղադրանք առաջադրվեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ինչպես նաև ապօրինի հարստանալու համար:

Ղազարյանը բողոքարկել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը իրեն կալանավորելու վերաբերյալ: