Արտաքին քաղաքականության վեկտորը չի փոխվելու. Նիկոլ Փաշինյան

Լրագրողների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու մեկնաբանեց Բրյուսել կատարած իր այցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու, ես որևէ ֆորմատի հանդիպում չեմ ունեցել, որը հակառակ լինի մեր արտաքին ուղղվածությանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի մասին հարցին։

Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ինտերիերներում

Նա հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը ևս երկու անգամ մասնակցել է ՆԱՏՕ–ի գագաթաժողովին։

«Հայաստանը Աֆղանստանում խաղաղապահ գործունեություն է իրականացրել ՆԱՏՕ–ի շրջանակներում և պատրաստակամություն է հայտնել շարունակելու այդ խաղաղապահ գործունեությունը։ Գուցե հիմա արտաքին աշխարհի կողմից մեր այցերն ավելի մեծ ուշադրության են  արժանանում, քան մինչ հեղափոխությունը»,–հարցին հարցով է պատասխանեց ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը ԵՄ–ի հետ համագործակցության պայմանագիր ունեցել է մինչև թավշյա հեղափոխությունը և վավերացվել է այն մինչև հեղափոխությունը։