Amazon-ը արգելափակել է հայալեզու օնլայն գրականության վաճառքը. ինչո՞ւ

Amazon-ը ցանկանում է իմանալ, որ իր կողմից վաճառվող գրքերում վտանգավոր՝ ահաբեկչության կամ նացիզմի կոչերով բովանդակություն չկա։ Դրա համար պետք են թարգմանիչներ։ Բայց պետք է նաև համագործակցել պետությունների հետ, կարծում են ընկերությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի  — Sputnik. Հայաստանի իշխանությունները պետք է համագործակցեն Amazon-ի հետ, որպեսզի այնտեղ թույլ տան  վաճառել էլեկտրոնային գրքեր հայերենով։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց հայկական «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։

Վարչապետը Երևանի կենտրոնում մասնակցել է «Զանգակ» գրախանութի բացմանը

Շարժայում (Արաբական Միացյալ Էմիրություններ) ամենամյա գրքի տոնավաճառի ընթացքում նա քննարկել է այդ հարցը հենց Ջեֆ Բեզոսի՝ Amazon-ի ղեկավարի հետ։

Հիմա Amazon-ը հայերենով «e-book»-եր չի վաճառում, ընդ որում՝ ոչ միայն արևելահայերենով, այլ նաև արևմտահայերենով։ Ընկերությունը ցանկանում է ստուգել գրքերի բովանդակությունը, որպեսզի դրանցում բացառվեն ահաբեկչության, ազգամիջյան գժտությունների և այլ թեմաներ։

«Իհարկե, նրանց համար ավելի հեշտ է վարձել մարդկանց, որոնք հայերեն գիտեն։ Բայց կազմակերպությունը բավարար չի համարում, որ ինչ-որ մեկն ուղղակի կարդա և թարգմանի այն, ինչ գրված է։ Նրանց համար կարևոր է Հայաստանի կառավարության՝ հայերենի լեզվական քաղաքական գերագույն մարմնի հետ համագործակցությունը։

«Երբ ես ասացի, որ Հայաստանից եմ, Բեզոսը պատասխանեց, որ շատ ուրախ է, որ ինքը շատ հայ ընկերներ ունի, բայց Հայաստանից ոչ ոք չի շփվել իր հետ։ Եվ խնդրեց, որ դիմեմ մեր կառավարությանը, որպեսզի կապ հաստատվի Amazon-ի հետ», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը։

Մարտիրոսյան. «Մշակույթը կօգնի երեխաներին կտրել ինտերնետից ու տանել թանգարան, գրադարան»

Amazon-ից օգտվելը կօգնի ոչ միայն ընթերցողներին, այլ նաև գրողներին, նշեց Մարտիրոսյանը։ Հայալեզու (այդ թվում՝ արևմտահայ) հեղինակները դրանից հետո կարող են ավելի հեշտ հրատարակվել Amazon Publishing-ում։

«Կարող է տարօրինակ թվալ՝ ես կողմ եմ, որպեսզի Amazon-ը մի կտոր պոկի մեր բիզնեսից։ Բայց չէ՞ որ փոխարենը մենք ստանում ենք Հայոց լեզվի տարածում ամբողջ աշխարհում։ Անձամբ ինձ համար դա ավելի կարևոր է», — ասաց Մարտիրոսյանը։

Նա արդեն պատմել է մշակույթի նախարարին հանդիպման արդյունքների մասին, հիմա սպասում է իրավիճակի հետագա զարգացմանը։