ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Հայաստանի քաղաքացի Լենիկ Ստեփանյանի պատմությունը, որը փորձել է ինքնասպանություն կատարել դատարանի դահլիճում, շարունակություն է ստացել. Իսիկ–Ատինսկի շրջանի դատարանը դատապարտել է նրան հինգ տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։ Այդ մասին հինգշաբթի հաղորդում է 24.kg լրատվական գործակալությունը` հղում անելով տղամարդու ազգական Անտոնինա Կվաստիանիին։
Լենիկ Ստեփանյանը մեղավոր է ճանաչվել առողջությանը ծանր վնաս հասցնելու մեջ։ Մեղադրող կողմի վարկածով` 2018թ–ի փետրվարի 28–ին սրճարանում Լենիկ Ստեփանյանը վիճել է ոմն Ռինատ Իսլամկուլովի հետ. Հայաստանի քաղաքացին ծեծել է նրան այնպես, որ առողջությանը հասցված վնասը ճանաչվել է ծանր։ Իսլամկուլովը դիմել է իրավապահներին, իսկ նրանք հային տարել են քննչական մեկուսարան և մեղադրանք առաջադրել մարտի 15–ին։
Դատավարության ընթացքում Լենիկ Ստեփանյանը ցանկացել է ինքնասպան լինել։ Ամբաստանյալը դատարանի դահլիճում մարմնական վնասվածքներ է հասցրել իրեն։ Այսպիսոսվ, Լենիկ Ստեփանյանն այդ կերպ արտահայտել է իր բողոքը։ Հասկանալի չէ, թե նա իրեն ինչով է հարվածել, բայց վերքեր են մնացել։
Ստեփանյանը չի հասել նպատակին, դեպքի վայր ժամանած բժիշկները փաստել են, որ վնասվածքները լուրջ չեն։ Լենիկի նկատմամբ դատավարությունը կշարունակվի։