Վարչապետը Երևանի կենտրոնում մասնակցել է «Զանգակ» գրախանութի բացմանը

Նիկոլ Փաշինյանն այցելեց գրախանութ և պատմեց, թե հիմա ինչ է կարդում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik.  ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Վարչապետը գրքերը փոխարինել է կառավարության որոշումների նախագծերով ՝ նա շատ զբաղված է։ Այդ մասին Նիկոլ Փաշինյանը կատակով ասաց «Զանգակ» գրախանութի բացման ժամանակ։

Վարչապետն այնտեղ էր դուստրերի՝ Արփիի և Շուշանի հետ։ Նրան ուղեկցում էին նաև կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։

Երևանում բացվել է «Զանգակ» գրախանութը. լուսանկարներ

Փաշինյանին հարցրեցին նրա գրական նախասիրությունների մասին, մասնավորապես, կարդու՞մ է նա արդյոք հայ հեղինակների։

«Կարդում եմ նաև հայ հեղինակների, այդ թվում՝ ժամանակակից։ 2016թ-ը ես ինձ համար հայտարարել էի ժամանակակից հայ գրողների տարի։ Ես լավ սկսեցի տարին, բայց, ցավոք, հետո տեմպը դանդաղեց։ Բայց շատ բան եմ հասցրել», — ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ «թավշյա հեղափոխության» ընթացքում կարդալու շատ ժամանակ չուներ: Հիմա էլ կարդում է կառավարության որոշումների նախագծերը՝ կատակեց վարչապետը։

Փաշինյանին առաջարկեցին գրքի տոնավաճառ անցկացնել և այդ ընթացքում փակել երթևեկությունը մեքենաների համար՝ հաշվի առնելով, որ Աբովյան փողոցում արդեն 3 գրախանութ կա։

Փաշինյանը կրկին կատակեց, ասելով, որ հիմա փողոց փակելը նորաձև է և խոստացավ մտածել այդ ուղղությամբ։

Վարչապետը շրջեց գրախանութում, իր և երեխաների համար գնեց 32,5 հազար դրամի գիրք։ Նրան խնդրեցին ընդունել դրանք որպես նվեր, բայց նա հրաժարվելով՝ վճարեց։

Վերջում Փաշինյանը մի քանի գիրք ստորագրեց խանութի հյուրերի և գնորդների համար։