Ռուսաստանի դաշնության պաշտպանության նախարարության թռիչքա-մարտավարական զորավարժություններին մասնակցել են ինքնաթիռներ՝ հագեցած հիպերձայնային «Кинжал» հրթիռով:
Երկու րոպեանոց տեսանյութում «Кинжал» հրթիռով զինված МиГ-31 կործանիչը վեր է բարձրանում ռազմական օդանավակայանից և քիչ անց կրակ արձակում:
Հիպերձայնային «Кинжал» հրթիռը ՌԴ Դաշնության ժողովին նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է այս տարվա մարտի մեկին: Ըստ նրա՝ այս հրթիռը կարող է գերազանցել ձայնի արագությունը 10 անգամ և անխոցելի է գոյություն ունեցող բոլոր ՀՕՊ և ՀՀՊ համակարգերի համար: