ԵԱՏՀ–ն ծխախոտի հայ արտադրողներին արտոնություններ է տվել. ե՞րբ են հարկերն աճելու

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի` Հայաստանի ծխախոտային ընկերությունների վերաբերյալ ընդունած որոշումը կազատի ֆինանսական կորուստներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik, Լիլիթ Հարությունյան. Հայաստանի ծխախոտային ընկերությունները կկարողանան ևս կես տարի իրենց գործունեությունը շարունակել ավելի վաղ սահմանված ազգային պահանջներով և ոչ թե ԵԱՏՄ նորմերով։

Էլեկտրոնային սիգարետի պատճառով ամերիկացին զրկվել է ատամներից

Այսպիսի որոշում է կայացվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նիստում։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ կոլեգիան հայկական կողմի խնդրանքով հայկական կողմի խնդրանքով որոշել է կես տարով՝ 2015 թվականի հուլիսի 15-ից մինչև 2019-ի հունվարի 15-ը հայ ձեռնարկատերերի համար երկարաձգել Հայաստանի տարածքում ծխախոտային արտադրատեսակներ արտադրելու և բաց թողնելու անցումային փուլը՝ համաձայն նախկինում հաստատված ազգային պահանջների: Այս որոշումը հնարավորություն կտա հայաստանյան ընկերություններին ազատվել ֆինանսական կորուստներից:

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ 2019 թվականի հունվարի 15-ից հետո հարկային քաղաքականությունն այդ ընկերությունների նկատմամբ կարող է փոխվել, մասնավորապես կբարձրանան հարկերը։

Սակայն նա միաժամանակ նշում է, որ փորձագետների լայն շրջանակը դեռ չգիտի, թե կոնկրետ ինչ փոփոխություններ կլինեն։

«Այսօրվա պայմանները բարենպաստ ազդեցություն ունեն տեղական արտադրանքի կազմակերպման ու զարգացման վրա, ինչը շատ կարևոր է ԵԱՏՄ-ի ձևավորման փուլում։ Մյուս կողմից` դրանք ազգային մրցակցային առավելություններն արդյունավետ իրացնելու հնարավորություն են տալիս», — ասաց նա Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Փորձագետի խոսքով` հետագայում հնարավոր է, որ ԵԱՏՄ-ի ներսում պայմաններ փոխվեն, ինչպես արտադրության, այնպես էլ առևտրի հարցում։

«Իսկ այն պայմանները, որոնք գործում են Հայաստանի օրենսդրությանը համապատասխան, ոչ մի կերպ չեն հակասում ԵԱՏՀ-ին», — ընդգծեց նա։

Մանասերյանը ԵԱՏՀ-ի որոշումը դրական է գնահատում. հատկապես տվյալ ոլորտում առկա սուր մրցակցության պայամններում։

«Հայաստանի տարածքում ծխախոտային ապրանք արտադրող ընկերությունները վերջերս մի շարք խնդիրների են բախվում, մասնավորապես ներկրվող էլեկտրոնային սիգարետների արդար մրցակցության առումով։ Ազգային օրենսդրությունը դեռ չի կարգավորում այդ հարցը», — ասաց փորձագետը։

Նա նաև նշեց, որ կես տարին մեծ ժամկետ չէ, սակայն տեղական արտադրության համար մեծ նշանակություն ունի։