Սերժ Սարգսյանի խնամու հիվանդանոցում խախտումներ են հայտնաբերել

Չբուժված հիվանդների համար գումարներ են գանձվել: Այսինքն՝ հիվանդները չեն բուժվել, բայց պետությունից գումարներ են գանձվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում հայտնաբերվել են մոտ 300 մլն դրամի խախտումներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Թորոսյանը կոշտ արձագանք է խոստանում. սիրո հեղափոխությունը շփոթել են «բեսպրեդելի՞» հետ

Նրա խոսքով՝ խոսքը սոցփաթեթների վճարների մասին է, որ շահառուները 2016 թվականին պետք է անցնեին կանխարգելիչ բուժքննություն։ Պետությունը յուրաքանչյուր անձի համար տարեկան վճարել է 7 հազար դրամ: Դրա համար բյուջեից մեկ մարդու համար 100-200 հազար դրամ են տրամադրել։

Այս մասին հաղորդագրություն է ուղարկվել դատախազություն:

Թորոսյանը նշեց, որ առաջիկայում ստուգումներ են իրականացվելու բոլոր խոշոր բուժհիմնարկներում: Անգամ ժամանակացույց կա, թե որտեղ երբ են գնալու: Նախարարն օպերատիվ ստուգումների ցանկ է ստորագրել: Ամենակարևորն այն է, որ թույլ չտան պետպատվերով «ոչ իրական» հիվանդների համար իրական գումարներ դուրս գրել։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ղեկավարը Արա Մինասյանն է` ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի խնամին։ Նրա որդին` Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը,Սարգսյանի դուստրերից մեկի ամուսինն է։

Ստուգումները մեկնարկել են հունիսի 21-ին ու կտևեն երկու ամիս։