«Կոչ եմ անում զերծ մնալ նման ուղղորդումներից». նախարարը դիմել է բուհերի ղեկավարներին

Կրթության և գիտության նախարարը կոչով դիմել է հայաստանյան բուհերի ղեկավարներին և շնորհակալություն հայտնել համագործակցության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Նախկինում որոշ ԲՈՒՀ-եր ու ուսումնական այլ հաստատություններ ուղղորդել են իրենց աշխատակիցներին հաշիվներ բացել կոնկրետ բանկերում և իրենց աշխատավարձերը ստանալ այդ բանկերի քարտերով: Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

«Այդ ուսումնական հաստատությունների ղեկավարներին կոչ եմ անում այսուհետ զերծ մնալ նման ուղղորդումներից և չխոչընդոտել իրենց աշխատակիցներին օգտվել այլ բանկերի ծառայություններից»,- նշել է նա:

Գրառման վերջում նախարարը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար: