Միացյալ Թագավորությունն էլ վավերացրեց. ո՞րը կլինի հաջորդ պետությունը

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին:
Sputnik

Միացյալ Թագավորության Լորդերի պալատը հավանության արժանացրեց Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը: Համայնքների պալատը հուլիսի 11-ին հավանություն էր տվել համաձայնագրին և փոխանցելով այն Լորդերի պալատ՝ վերջնական վավերացման:

​«Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Համաձայնագիրը վավերացվել է Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Բուլղարիայի, Լեհաստանի կողմից: Հունիսի 27-ին համաձայնագիրը վավերացրել էր նաև Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը: Ապրիլի 11-ին այն միաձայն վավերացրել է նաև ՀՀ Ազգային ժողովը: