Ողբերգական դեպք Սյունիքում. խոտհունձ անողները ЗИЛ–ով գլխիվայր շրջվել են. 1 զոհ, 2 վիրավոր

Մահացածն ու վիրավորները Վայոց Ձորի մարզի բնակիչներ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ գյուղի վարչական տարածքին պատկանող սարահանդում ЗИЛ մակնիշի 34 VO 562 համարանիշի՝ խոտով բարձված բեռնատարը գլխիվայր շրջվել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

1 մարդ մահացել է, 2-ին տեղափոխել են հիվանդանոց։

Կայքի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորները Վայոց Ձորի մարզի բնակիչներ են, և նրանք եկել էին սարահանդ՝ խոտ հնձելու։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։