Պաշտպանության նախարարը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին

Քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-լեհական համագործակցության հեռանկարները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարեկ Ռեշուտային և ռազմական կցորդ, փոխգնդապետ Քշիշտոֆ Միկոլայեկին:

Ռուսաստանյան կողմն այսուհետ առավել հետևողական կլինի. ի՞նչ է եղել Փանիկում

Ինչպես Sputnik Արմենիային տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հանդիպման առիթը  ռազմական կցորդի  հավատարմագրումն էր Հայաստանում:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է Քշիշտոֆ Միկոլայեկին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել Հայաստանում առաքելության ընթացքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-լեհական համագործակցության հեռանկարները: Հատկապես կարևորվել է ռազմատեխնիկական բնագավառում համագործակցությունը: