Փաշինյանը Կարապետյանին խոստացել է աշխատանքի ընդունել ռուսաստանաբնակ հայ երիտասարդներին

Ռուսաստանի հայ երիտասարդներն ուզում են ներգրավվել Հայաստանի կառավարման համակարգում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 Հուլիս — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է անվանի լողորդ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Շավարշ Կարապետյանին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Աշխարհահռչակ լողորդ Շավարշ Կարապետյանն ընտանիքի հետ ժամանել է Հայաստան և միացել շարժմանը

«Ուրախ եմ, որ ավելի հաճախ եմ Ձեզ տեսնում Երևանում, վերջին երեք ամսում սա մեր երկրորդ հանդիպումն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանն ու հույս հայտնել, որ հայրենիքի հետ կապը այսուհետև առավել ամուր կլինի:

Անվանի լողորդն էլ Հայաստանի նոր կառավարությանը մաղթել է հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի ու հայ ժողովրդի:

«Ցանկանում ենք, որ այն հաղթանակը, որ տարաք, դառնա ողջ հայ ժողովրդինը: Բոլորս աշխատում ենք մասնակիցը լինել հայրենիքի բարգավաճման»,- ասել է Շավարշ Կարապետյանը՝ ավելացնելով, որ Ռուսաստանում կան բազմաթիվ հայազգի շնորհալի երիտասարդներ, որոնք պատրաստ են լինել Հայաստանի կառավարության կողքին, ներգրավվել կառավարման համակարգում և մասնակիցը դառնալ Հայաստանի զարգացմանը:

Նիկոլ Փաշինյանն առաջարկել է նրանց տվյալները փոխանցել ՀՀ վարչապետի աշխատակազմ, որտեղ կքննարկվի յուրաքանչյուրի հայտը և կտրվի համապատասխան արձագանք:

Премьер-министр Армении Никол Пашинян встретился с Шаваршем Карапетяном (18 июля 2018). Еревaн