ԲՀԿ-ն նախընտրական աշխատանքներն արդեն սկսել է. գործին խառնվել է Ռոզա Ծառուկյանը. «Հրապարակ»

«Ծառուկյան դաշինքում» խուճապ է, բոլոր ճակատներով նրանք սկսել են նախընտրական պայքարը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի- Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է. «Ծառուկյան դաշինքը» բոլոր ճակատներում նախընտրական աշխատանքներ է սկսել։ Այդ գործին է լծվել անգամ տիկին Ռոզա Ծառուկյանը՝ ԲՀԿ կանանց խորհրդի ղեկավարը։

«Ծառուկյան» դաշինքը նոր պատգամավոր ունի. ո՞վ է նա

Երեկ նա Արարատի մարզում կանանց մարզային խորհրդի նիստ է հրավիրել ու ԲՀԿ-ական տիկնանց հորդորել ակտիվ զբաղվել քաղաքացիների խնդիրներով։ Նա ասել է, որ ակտիվ հանդիպումներ են սկսելու ու լուծելու են մարդկանց խնդիրները։

Տեղի է ունեցել նաև կառույցի ղեկավարի ընտրություն, որը, մեր տեղեկություններով, պետք է կայանար ապրիլ-մայիսին, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվել էր։ Կանանց մարզային խորհրդի նախագահի պաշտոնում է վերընտրվել ԲՀԿ-ի հնաբնակներից Աննա Գալստյանը»: