ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Հայտնի իսրայելցի արաբ բլոգեր Nas Daily–ին (իսկական անունը` Նուսեյր Յասին) իր բաժանորդներին է ներկայացրել Հայաստանը` որպես շախմատային երկիր։
«Հայաստանում ինձ շատ զարմացրեց, որ երեխաները դպրոցներում մաթեմատիկայի ու այլ առարկաների հետ հավասար շախմատ են ուսումնասիրում։ Դրա համար նույնիսկ հատուկ լսարաններ կան», – ասում է նա րոպեանոց տեսահոլովակում։
Nas Daily–ն նշում է, որ շախմատը սովորեցում է երեխաներին կենտրոնանալ, մրցել ու զարգացնել կոգնետիվ ունակությունները։
«Դրա համար նրանք այս զարգացած ինտելեկտով տղայի (Լևոն Արոնյան – խմբ.) պես չեմպիոն են դառնում», – ասում է բլոգերը։
Արոնյանից բացի բլոգերի տեսահոլովակում նկարահանվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Ավելի վաղ` Nas Daily–ն ավանդական, մեկրոպեանոց հոլովակ էր նվիրել է Հայաստանի ցայտաղբյուրներին։ Բլոգերը նշել էր, որ այդ կերպ կարելի է ոչ միայն գումար տնտեսել, այլ նաև չօգտագործել շշալցված ջուր։ Իսկ դա իր հերթին կնպաստի բնապահպանությանը։