Փանիկում տեղի ունեցածը ֆորսմաժորային իրավիճակի արդյունք է. տարվում է քննություն

Ռազմաբազայի հրամանատարությունը տեղի ունեցածի համար հայցում է փանիկցիների ներողամտությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Փանիկում հուլիսի 17-ի տեղի ունեցածի թեմայով ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը  ծառայողական քննություն կսկսի: Այս մասին Sputnik Արմենիային ասաց Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը:

Ալեքսանդր Նևսկու անվան շքանշանակիր 102-րդ ռազմակայանը 76 տարեկան է

Հուլիսի 18-ին մարզպետն ընդունել է ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պալյուխովիչին:  «Հանդիպման ընթացքում ասացին, որ եղել է ֆորս մաժորային իրավիճակ: Հրամանատարության կողմից հրաման չի եղել: Վստահեցրին, որ հաջորդ անգամ չի կրկնվի  և ներողություն խնդրին բնակիչներից կատարվածի համար՝ նշելով, որ սա նմանատիպ առաջին դեպքն է և որ մեղավորները պատասխան են  տալու»,-ասեց Շիրակի մարզպետը և հիշեցրեց, որ հայ-ռուսական միջպետական պայմանագրով էլ է  նախատեսված նման միջոցառումների, վարժանքների դեպքում նախապես տեղեկացնել մարզպետին և համայնքի բնակիչներին:

Հանդիպման ավարտից հետո  հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պալյուխովիչը, պատասխանելով  Sputnik Արմենիայի հարցին նշեց, որ ինքը  մարզպետին փոխանցել է 102-րդ  ռազմաբազայի  հրամանատարի  մտահոգությունը:

«Այս պահին չեմ կարող պատասխանել, քանի որ ծառայողական քննություն ենք անցկացնում, իսկ քննության արդյունքների մասին անպայման կտեղեկացնեք»,-նշեց հրամանատարի տեղակալը:

ՌԴ 102-րդ ռազմակայանում ռազմական ոստիկանություն ունենալը փոխհամաձայնեցվել է դեռևս 2014–ին

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 17-ի առավոտյան, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժություն են անցկացրել Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքում։ Զորավարժություններն ուղեկցվել են կրակոցներով: Այս մասին Sputnik Արմենիային  տեղեկացրել էր Փանիկ համայնքի ղեկավար Վարդան Մակեյանը՝  փաստելով,  որ երեխաները վախեցել են:

«Գյուղի տարածքը ռազմաբազայի զորավարժությունների անցկացման համար երբևէ չի ծառայել, և ռազմաբազայի ղեկավարությունից այս մասին պաշտոնական գրություն չենք ստացել»,-նշեց համայնքի ղեկավարը` ասելով, որ  ինքն անմիջապես այդ մասին տեղեկացրել է Շիրակի մարզային ոստիկանությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը:

Ուժային կառույցների աշխատակիցները մեկնել էին գյուղի տարածք` իրավիճակին ծանոթանալու: