Ընկող ինքնաթիռի սահմռկեցուցիչ կադրերը. ուղևորը նկարահանել է ավիաաղետի պահը

Հուլիսի 10-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունում վթարված ինքնաթիռի ուղևորներից մեկը նկարահանել է օդանավի ընկնելու պահը։
Sputnik

Նա նստած է եղել ձախ թևի մոտ, երբ ինքնաթիռի շարժիչը սկսել է այրվել։

«Ամեն ինչ վատ է ու ավելի է վատանում»,- լսվում է ուղևորի ձայնը։

Մեկ ուրիշն էլ խորհուրդ է տալիս կապել ամրագոտին։ Տեսաձայնագրությունը չի ընդհատվում մինչև օդանավի` գետնին հասնելու պահը։

Այնուհետև կադրում երևում է ինքնաթիռի ծխապատ սրահը, և լսվում են ուղևորների տնքոցները։

Ավիաաեղտը տեղի է ունեցել Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Մահացել են 2, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 18 մարդ։