Միջոցառումը սկսվեց երևանյան ժամով 20:30–ին, կես ժամ անց նախագահը հավաքվածների միացավ։ Նա ողջունեց ներկաներին, ներկայացավ ու ճշտեց` արդյո՞ք նրանք հասցրել են աստղադիտակով նայել։
«Լրագրողներն էլ են նայե՞լ, ձեր օպերատորներն էլ են հասցրել դիտե՞լ», – ասաց Սարգսյանը ԶԼՄ–ների ներկայացուցիչներին։
Համոզվելով, որ բոլորը տեսել են լուսինը` նա սկսեց բարևել ու սեղմել հավաքվածների ձեռքերը։