Երբ ադրենալինը հասնում է գագաթնակետին. «Երևան դրիֆթինգ» շոուի խելահեղ պահերը. տեսանյութ

«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով STR ավտոսիրողների ակումբը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում կազմակերպել էր «Երևան դրիֆթինգ» խորագրով ավտո-մոտո շոու:
Sputnik

Արդեն 3-րդ տարին անընդմեջ անցկացվող միջոցառումն այս տարի նվիրված էր Երևանի հիմնադրման 2800-ամյակին:

Այն բաղկացած էր երկու մասից՝ ձևավոր վարում և դրիֆթինգ: Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 30 պրոֆեսիոնալ և սիրողական վարորդ, հաղթողներն արժանացել են գավաթների և նվերների: Նրանք նաև մրցանակներ կստանան Երևանի քաղաքապետարանի կողմից «Երևանյան ամառ 2018» ծրագրի ամփոփիչ միջոցառման ժամանակ:

Ներկաները, վարորդների ելույթներին հետևելուց զատ, հնարավորություն են ունեցել նաև ծանոթանալ ցուցադրվող մեքենաներին: