Իրանահայերն ուզում են նավթամթերքի գործարան բացել. նրանց դեմ գործ է հարուցվել

Ներդրողները բողոքում են արգելքներից և վստահեցնում, որ բնապահպանական որևէ խնդիր չի լինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. «Արմօյլ» ընկերությունը Հայաստանում նավթամթերքի արտադրության գործարան բացելու նախագիծ է մշակել։ Այս մասին լրագրողներին ասաց ընկերության տնօրեն Ալֆրեդ Աբեդին։

Հայաստանի հարավում ցրտաշունչ ձմռան համար կենսավառելիք կարտադրեն

Իրանահայ Աբեդին մի քանի տարի շարունակ Թուրքմենստանից դիզելային վառելիք է ներկրել Հայաստան, հետո որոշել է նավթամթերք արտադրել այստեղ` Հայաստանում։ Ուզում են գործարանում բիտում (հանքաձյութ) և քսայուղ ստանալ։

Իրանաբնակ մեկ այլ խոշոր գործարար Հենրիխ Տեր-Ղուկասյանը համաձայնել է ներդրում անել, հայ գործարար և քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանն էլ` մասնակցել նախագծին։

Նախագիծը սկսել են կազմել դեռ հինգ տարի առաջ, բայց գործարանը մինչև հիմա չի գործում։ Ընկերությանը տուգանել են, երբ այն կառուցել են ավելի մեծ տարածքի վրա, քան նշված է եղել նախագծում։

«Դրա համար մենք տուգանք վճարեցինք, ինչպես հարկն է։ Հետո նոր նախագիծ կազմեցինք։ Իսկ մեզ ասացին. «Դա չի համընկնում հնի հետ։ Նշանակում է` դուք կեղծել եք փաստաթղթերը»։ Եվ քննչական ծառայությունում գործ հարուցեցին», — ասաց «Մուլտի գրուպ» հոլդինգի (պատկանում է Գագիկ Ծառուկյանին) փոխտնօրեն Արայիկ Կեսոյանը։

Աբեդիի խոսքով` գործարանի համար արդեն պատրաստ է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը։ Դրանում նշվում է, որ գործարանում նավթամթերքի թորում չի լինելու։

Բիտումը (դրանից պատրաստում են ասֆալտ) ստանում են մազութից, որը մնում է նավթի թորումից հետո։ Դրանից հանում են վառելիքի վերջին մնացորդները` տաքացնելով այն մինչև 500 աստիճան։ Մնում է ամենածանր նստվածքը` գուդրոնը։ Դրանից ստանում են բիտում` ճանապարհային ասֆալտի համար։

Ամուլսարում զենք չունեն, կրակում են խոսքերով. բնության աղտոտո՞ւմ, թե՞ ուղեղների լվացում

Իրանցի գործարարները չեն ուզում Հայաստանում թորել մազութը, ուստի մտադիր են միայն պատրաստի գուդրոն ներկրել։ «Իսկ դրանից մենք կոմպրեսորներով կստանանք բիտում։ Այսինքն ոչ մի բարձր ջերմաստիճան և թորում չի լինի», — ասաց Աբեդին։

«Այժմ նախագծի բնապահպանական գնահատականը ներկայացվել է բնապահպանության նախարարությանը, իսկ նախագծի վերաբերյալ նախատեսված ժամկետում տեղի կունենան լսումներ», —ավելացրեց «Մուլտի գրուպի» ներկայացուցիչ Արայիկ Կեսոյանը։

Ընդհանուր առմամբ մտադիր են ներդնել մոտ 30 միլիոն դոլար և ստեղծել մոտ 250 աշխատատեղ` 200-220 հազար դրամ միջին աշխատավարձով։

Ընկերությունը բիտում կգնի Իրանից, թեև այնտեղ հումքի արտահանման խիստ սահմանափակումներ կան։ «Բայց ներդրողը` Հենրիխ Տեր-Ղուկասյանը, արդեն 25 տարի աշխատում է Իրանի նավթային բիզնեսում։ Այդ տարիների ընթացքում նա արժանացել է իշխանությունների հարգանքին և աջակցությանը։ Այդ պատճառով նրան թույլ են տվել բիտում գնել և ներկրել Հայաստան։ Թեև Իրանը սովորաբար արգելելում է արտահանել իր հումքը այլ երկրներում արտադրության համար», — հավելեց Աբեդին։

Ընկերությունը ծրագրում է քսայուղեր արտադրել, բայց ներդրողները խոստանում են, որ այստեղ նույնպես բարձր ջերմաստիճան չի լինի։ «Մենք միայն խառնելու են ներկրվող յուղերը և դրանց հավելումները», — ասաց Աբեդին։

Այստեղ ընկերության մատակարարը կլինի Էմիրաթների Ազգային նավթային ընկերությունը (ENOC), իսկ հեռանկարում` Shell կորպորացիան։