Արշակունյաց պողոտայի շենքի փլուզման հետևանքով տուժած քաղաքացիներից մեկը մահացել է

Երևանում այսօր կեսօրին մոտ շենք է փլուզվել։ Տուժածներից մեկը մահացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Երևանի Արշակունյաց պողոտայում շենքի փլուզման հետևանքով հիվանդանոց տեղափոխված տուժածներից մեկը այնտեղ մահացել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին «Էրեբունի» ԲԿ–ից։

Երևանում շենք է փլուզվել. կան տուժածներ

Երկրորդ տուժածի վիճակը բժիշկները գնահատում են ծանր։ Նա գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել։ Նա այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում` բժիշկների հսկողության տակ։ Հիվանդանոցից հայտնեցին, որ տուժածն ինքնուրույն է շնչում։

Ի՞նչն է եղել Երևանում շենքի փլուզման պատճառը. մասնագետները կարծիքներ են ներկայացնում

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ այսօր կեսօրին մոտ, 11։13-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել այն մասին, որ Երևանի Արշակունյաց պողոտայի 23 հասցեում շենք է փլուզվել։

Փլուզված շենքում տեղակայված է Արդարադատության նախարարության Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ–ը։