Երկար սպասված հորդառատ անձրևը Երևանում տեղաց ամռան ուղիղ կեսին

Այսօր մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն ունեցան վայելելու անձրևի զովությունը։ Չընդհատվող շոգերից հետո հորդառատ անձրևը շատ սպասված էր։
Sputnik

Օդերևութաբանները խոստանում են` տեղումները կշարունակվեն ևս մի քանի օր, անգամ ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով։ Բայց դա մինչև հուլիսի 19-ը։ Հուլիսի 20-ից ամառը նորից կվերադառնա` իր բարձր ջերմաստիճանով։