Մարիխուանայի հայ սիրահարը 8 տարվա ազատազրկման է դատապարտվել Օրենբուրգում

Հայաստանի քաղաքացին մարիխուանայի մի մասը վաճառել է, մյուս մասը` պահել, հետևանքն այն է եղել, որ միանգամից երկու հոդված է «վաստակել», մեկը` մարիխուանա պահելու, մյուսը` վաճառելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Օրենբուրգի արդյունաբերական շրջանային դատարանը Հայաստանի 48-ամյա քաղաքացուն մեղավոր է ճանաչել թմրանյութերն ապօրինի իրացնելու և պահելու համար։ Այս մասին հայտնում է proOren.ru կայքը։

ՀՀ քաղաքացին մեկ կիլոգրամ ոսկի ու արծաթ է գտել Ռուսաստանում

Աղբյուրի տվյալով` Օրենբուրգի իրավապահ մարմինները Հայաստանի քաղաքացուն բերման են ենթարկել ավելի քան 10 գրամ մարիխուանա վաճառելու կասկածանքով։ Քաղաքացին ձերբակալվել է, նրա տունը խուզարկել են։

Օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվածի բնակության վայրում գտել են 8,22 գրամ թմրանյութ։

Դատարանը Հայաստանի քաղաքացուն մեղավոր է ճանաչել թմրանյութերն անօրինական ճանապարհով իրացնելու, տանը գտածի համար` առանց իրացման նպատակի ապօրինի պահելու համար։ Տղամարդը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։