ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. «911» ծառայությունն այսօր` հուլիսի 16-ին, 11։13-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի 23 հասցեում շենք է փլուզվել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ փլուզվել է շենքի ճակատային հատվածի քիվը (մոտ 10 մ)։
Ի՞նչն է եղել Երևանում շենքի փլուզման պատճառը. մասնագետները կարծիքներ են ներկայացնում
Փլուզման հետևանքով մարդիկ են տուժել։ Նրանց տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Այս պահին դեպքի վայրում աշխատող փրկարարները սահմանազատել են տարածքը, հեռացրել թուլացած քարերն ու շենքի ճակատային հատվածում տեղադրված թուլացած օդորակիչները։
Նշենք, որ փլուզված շենքը բնակելի չէ։ Այստեղ տեղակայված է Արդարադատության նախարարության Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ը։
Մանրամասները կարող եք կարդալ այստեղ։