Մենք լուրջ ենք ընդունել Փաշինյանի ասածը. ԵՄ դեսպան

Петр Свитальский
Եվրոպացիները կփորձեն Ադրբեջանին փոխանցել խաղաղության մասին ուղերձը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Եվրամիության երկրների ղեկավարները լուրջ են ընդունել Նիկոլ Փաշինյանի` Արցախի մասին ասածը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին` ավելացնելով, որ պետք է հնարավոր ամեն ինչ անել հակամարտության լարվածությունը նվազեցնելու համար։

Премьер-министр Армении Никол Пашинян на встрече с экспертами Карнеги Европа (11 июля 2018). Брюссель
Փաշինյանը դժգոհ է ԵՄ–ից. ժողովրդավարական Հայաստանն ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում

Հակամարտությանն առնչվող հարցերը մանրամասն քննարկվել են Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու եվրոպացի առաջնորդների հանդիպման ժամանակ։

«Մենք լսել ենք հայկական կողմի անհանգստությունը և կանենք ամեն բան, որ ադրբեջանական կողմին հասցնենք խաղաղության ու հանգստության մասին ուղերձը», — ասաց Սվիտալսկին։

Հիշեցնենք` Փաշինյանը Բրյուսելում հարցազրույց էր տվել Euronews հեռուստաընկերությանը և նշել, որ ադրբեջանական ագրեսիան ուղղված է ընդհանուր առմամբ ժողովրդավարության դեմ, քանի որ Հայաստանն այսօր իսկապես ժողովրդավարական երկիր է։