ԵՄ–ն պատրաստ է աջակցել ՀՀ օրենսդրական փոփոխություններին. Սվիտալսկի

Եվրամիության ներկայացուցիչները հետևում են քննարկումներին ու ցանկանում են Հայաստանում բարեփոխումների ծրագրին ծանոթանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանի ընտրական բարեփոխումներին։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Եվրամիությունը 25%–ով ավելացրել է Հայաստանի աջակցությունը, և դա դեռ ամենը չէ

Քաղաքական ուժերն ու քաղաքացիական սեկտորը քննարկում են` ինչպես կարելի է փոխել ընտրությունների գործընթացը, Եվրամիությունը հետևում է այդ քննարկումներին։ Դիվանագետը հավելեց, որ եթե պարզվի, որ ավելի թափանցիկ ընտրությունների համար ընտրատեղամասերին նոր տեխնիկա է հարկավոր, ԵՄ–ն պատրաստ է աջակցել։

«Քանի դեռ օրենսդրական բարեփոխումների նախագիծը չունենք, չենք կարող ոչինչ ձեռնարկել։ Մենք պետք է իմանանք` ինչ են ուզում մեր հայ գործընկերները։ Քանի որ մենք չենք կարող նրանց փոխարեն որոշումներ կայացնել», – հավելեց Սվիտալսկին։

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին ավելի վաղ հայտնել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՀՀԿ-ն հայտարարում է, որ պատրաստ է նման հնարավորությունը քննարկել։

Հունիսի վերջին խորհրդարանում և կառավարությունում աշխատանքային խմբեր էին ստեղծվել ԸՕ-ի բարեփոխումները քննարկելու համար։